ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Սյունիքի մարզում վարորդը УАЗ-ով հետընթաց կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ

Սյունիքի մարզում վարորդը УАЗ-ով հետընթաց կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ

Երեկ՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 20:00-ի սահմաններում Խնձորեսկ գյուղի բնակիչ, 23-ամյա Վ. Ղ.-ն իր վարած УАЗ 467 Բ մակնիշի 35 ՕG 899 համարանիշի ավտոմեքենայով Խնձորեսկ գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհահատվածում հետադարձ կատարելու ընթացքում կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Դ.-ն և նրա ուղևոր, համագյուղացի, 18-ամյա Գ. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության ջոկատը:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2 դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: