Ստեփանծմինդա-Լարս հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն իրականացվում է անկանգառ ռեժիմով
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտի և Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստ)-Կոբի հատվածում, ձնահոսքի բարձր վտանգով պայմանավորված, ժամանակավոր սահմանափակվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների տեղաշարժը։
Մլեթա-Գուդաուրի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն իրականացվում է անկանգառ ռեժիմով և պարեկային ոստիկանության վերահսկմամբ ու համակարգմամբ։