երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն

Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝
  • օգոստոսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան, Երիտասարդական, Արևելյան, Րաֆֆու, Կամոյի, Մուրացանի, Չարենցի, Պռոշյան, Խանջյան, Տերյան, Իսահակյան, Գ.Նժդեհի, Մ.Գորկու, Միլիոնի, Մայակովսկու, Խորենացու, Անտառային, Զորավար Անդրանիկի, Սպարապետի, Սբ Նշանի, Սայաթ-Նովայի, Թելմանի, Աբովյան, Գետափնյա, Թումանյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
     
  • ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն՝ Սպիտակ քաղաքի Փյունիկ թաղամասի գազասպառողների,
     
  • ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի Մասիս կայարան թաղամասի գազասպառողների,
     
  • ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 25ա բազմաբնակարան շենքի, Շիրակացու 1-ին փակուղու և հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

 

  • Կիսվել: