չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
 Սրճեփ սարքից գողություն անողները բռնվել են (տեսանյութ)

Սրճեփ սարքից գողություն անողները բռնվել են (տեսանյութ)

Աբովյանի 3-րդ միկրոշրջանի դեղատներից մեկի հետնամասում գտնվող սրճեփ սարքից մարտի 19-ին մետաղադրամներ գողացած երկու անձինք բերման են ենթարկվել և խոստովանել կատարածը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Մարտի 19-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Աբովյան քաղաքի սուրճեփ սարքերից մեկից գողություն են արել։

Աբովյանի 3-րդ միկրոշրջանի դեղատներից մեկի հետնամասում ոստիկանները արձանագրեցին, որ կոտրել են սրճեփ սարքի փայտե իրանը, դռան փականները և հափշտակել մետաղադրամներ։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների շնորհիվ հանցագործությունը ժամեր անց բացահայտվեց։ Գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեցին Աբովյան քաղաքի 24 և 25-ամյա բնակիչներ։

Նրանք խոստովանել են կատարածը։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

  • Կիսվել: