հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Վաղը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Վաղը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Երևանում ապրիլի 24-ի, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 25-ին, 26-ի երեկոյան, 27-ի գիշերը, 29-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Մարզերում ապրիլի 24-ի ցերեկը, 26-ի և 27-ի ցերեկը, 28- 29-ին առանձին շրջաններում, 25-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 25-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 24-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։

  • Կիսվել: