ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

 

​​Մարզերում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14- 17մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-ի ցերեկը, 19-22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

  • Կիսվել: