Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում օգոստոսի 22-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-ի և 26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին հարավարևելյան և արևելյան է` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ին և 24-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին լեռնային մարզերում ցերեկը հասնելով +32 +33C, նախալեռնային գոտում՝ +36․․․+37C, հովտային գոտում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում +38․․․+40C։
Օգոստոսի 22-26-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։



