շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Սպասվում է անձրև ու ամպրոպ, լեռնային շրջաններում՝ ձյուն․ ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով

Սպասվում է անձրև ու ամպրոպ, լեռնային շրջաններում՝ ձյուն․ ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով

Ապրիլի 13-ի ցերեկը,  17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ: Ապրիլի 13-16-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 17-18-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևանում՝ ապրիլի 13-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, 14-16-ին՝ անձրև։ Ապրիլի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Կիսվել: