շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
 «Սիրտս չի տանի տեսնիմ». բռնության ենթարկված գյումրեցի աղջկա եղբայրը Հայաստանում է (տեսանյութ)

«Սիրտս չի տանի տեսնիմ». բռնության ենթարկված գյումրեցի աղջկա եղբայրը Հայաստանում է (տեսանյութ)

Բռնության ենթարկված գյումրեցի փոքրիկ Նազելիի եղբայրն արդեն Հայաստանում է: Եկել է մենակ, կապրի հորաքրոջ հետ: Դեպքերի մասին խոսել տղան ինքն է ցանկացել:

Երեխայի կյանքը հայրական տանը, իր մեկնաբանմամբ, անտանելի էր դառել հոր մահվանից հետո:

Քրոջ վիճակը տղային հանգիստ չի տալիս: Անհամբեր է՝ երբ է հանդիպելու: Պարզապես հիմա տղան շոկի մեջ է, հանդիպումը ավելի ուշ է ծրագրում՝ մինչ քույր ու եղբայր դրան պատրաստ կլինեն:

Հորաքրոջը հանգիստ չի տալիս փոքրիկ Նազելիի վիճակը: Բայց հետ նայելով՝ չի կարողանում զսպել զայրույթը:

Հիշեցնենք, որ օրերս Գյումրիում 43-ամյա կինը 28-ամյա զուգընկերոջ կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո մահացավ, նրա 13-ամյա աղջիկը կիսամեռ վիճակում հասցվել է հիվանդանոց, բժիշկները առ այսօր պայքարում են նրա կյանքի համար։ Սակայն հարազատները նույնիսկ մահից հետո չեն ներում կնոջը՝ համարում են, որ նա խայտառակել է բոլորին՝ ապրելով երիտասարդ տղայի հետ։ Կնոջ ավագ որդին հենց այդ պատճառով է մեկնել Ռուսաստան։ Հարազատները նույնիսկ կնոջ թաղմանը չեն մասնակցել և փոքրիկին հիմանդանոցում չեն տեսակցել։ Հորաքույրն էլ չի ուզում ստանձնել նրա խնամակալությունը՝ գերադասելով, որ երեխային տանեն մանկատուն։ Եթե նրա եղբայրը չստանձնի աղջկա խնամակալությունը, ապա երեխան ապաքինվելու դեպքում կգնա մանկատում։        

Մանրամասները՝ Ցայգի տեսանյութում:

 

 
 
 
 
 

  • Կիսվել: