երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի երկրորդ զարմիկին Սիրիայում դատապարտել են մաhապատժի

Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի երկրորդ զարմիկին Սիրիայում դատապարտել են մաhապատժի

Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի երկրորդ զարմիկ Վասիմ Ասադը Դամասկոսի դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի մի շարք անձանց դիտավորյալ սպանության և խոշտանգումների հետ կապված հանցագործությունների համար, որոնք որակվել են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ և ռազմական հանցագործություններ: Այս մասին հայտնում է SANA սիրիական պետական ​​գործակալությունը։

«Դատարանը ամբաստանյալ Վասիմ Ասադին մեղավոր է ճանաչել մի քանի անձանց դիտավորյալ սպանության, ինչպես նաև խոշտանգումների հետ կապված հանցագործությունների մեջ, որոնք որակվել են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ և ռազմական հանցագործություններ: Դատարանը վճռել է ամբաստանյալ Վասիմ Ասադին դատապարտել մահապատժի», - գործակալության խոսքերն է մեջբերում դատավոր Ֆախր ադ-Դին ալ-Արյանը։

Դատարանը նաև որոշել է բռնագանձել դատապարտյալի շարժական և անշարժ գույքը՝ հօգուտ պետական ​​գանձարանի։

Վասիմ Ասադի դատավարությունը տեղի է ունեցել Դամասկոսի չորրորդ քրեական դատարանում՝ անցումային արդարադատության գործերի շրջանակում: Սիրիայի իշխանությունները նրան ձերբակալել էին 2025 թվականի հունիսին սիրիա-լիբանանյան սահմանին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Դամասկոսի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար Ասադին և նրա կրտսեր եղբորը՝ Մահեր Ասադին, որը գլխավորում էր Սիրիայի բանակի չորրորդ դիվիզիան։

  • Կիսվել: