Շուտով կլինեմ Ծաղկաձորում և ուղիղ եթերով կմիանամ ձեզ․ Արսեն Թորոսյան
Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մեր քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսի տեստը դրական էր, իրեն լավ է զգում, գանգատներ և ջերմություն չունի։ Այս մասին գրում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք ժամանակավորապես ապրում են «Գոլդեն Փելես» հյուրանոցում, և, նրանցից մեկի շունիկը նույնպես, իրենց լավ են զգում»,- ֆեյսբուքում գրել է նախարարը և հավելել, որ շուտով կլինի Ծաղկաձորում և ուղիղ եթեր կհեռարձակի։