կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Շիրակում մեքենա է այրվել. վարորդին տեղափոխել են հիվանդանոց

Շիրակում մեքենա է այրվել. վարորդին տեղափոխել են հիվանդանոց

Մարտի 2-ին՝ ժամը 00:29-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հոռոմ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճա­նապարհի մոտ 107-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և բռնկվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպտալացվել է բժշկական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:52-ին, մարվել՝ 01:00-ին: Այրվել է ավտոմեքենան:

  • Կիսվել: