կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Շիրակի մարզի բոլոր համայնքներում նշվել է Քաղաքացու օրը

Շիրակի մարզի բոլոր համայնքներում նշվել է Քաղաքացու օրը

«Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար». Շիրակի մարզի բոլոր համայնքներում տարաբնույթ միջոցառումներով նշել են «ՀՀ քաղաքացու օրը»։

Ինչպես հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, հանդիպումների, քննարկումների, խորհրդաժողովների ժամանակ անդրադարձ է կատարվել պետության կերտման գործում քաղաքացու դերակատարությանը, քաղաքացու կերպարին ու անելիքներին։

Պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչները, պետականաշինության գործում ներդրում ունեցող, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչները, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, մարզաշխարհի, մշակույթի բնագավառներում հաջողություններ ունեցող մարդիկ խոսել են իրենց անցած ճանապարհի մասին, ներկայացրել պատկերացումներն ու փորձառությունը։

Հանդիպումներն ավարտվել են մշակութային կատարումներով ու ծառատունկով։

 

  • Կիսվել: