շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
Շա՛տ եք նիհարել, Փաշինյա՛ն ջան, հեղափոխությունից հետո ե՞րբ եք մեզ բնակարան տալու․ վարաձորցիներ

Շա՛տ եք նիհարել, Փաշինյա՛ն ջան, հեղափոխությունից հետո ե՞րբ եք մեզ բնակարան տալու․ վարաձորցիներ

Բարև ձեզ, պարոն վարչապետ, ինչի՞ եք սենց նիհարել, շատ եք նիհարել, Փաշինյան ջան: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, Վանաձորի Խ. Աբովյանի անվան դպրոցի բակում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասացի քաղաքացիներից մեկը:

Վարչապետն էլ արձագանքեց. «Երբ մարդը նիհարում է, էդ լավ է, ոչ թե վատ»:

Կանանցից մեկը նշեց. «Ես խոսում ենք Սանկտ-Պետերբուգի թաղամասի տնակային ավանի բոլոր բնակիչների անունից: Հեղափոխությունից հետո ասում եմ՝ երբ պիտի ես բնակարան ունենամ: Ես վստահ էի, որ շուտ կունենամ»:

Փաշինյանն էլ նշեց. «Հեղափոխության նպատակը երբեք այն չի եղել, որ մարդկանց տներ բաժանի, հեղափոխության նպատակը եղել ա էն, որ մարդկանց աջակցի, օգնի, դրդի, դնի մի վիճակի մեջ, որ մարդիկ աշխատեն, վաստակեն, պետության հարկերը վճարեն և իրենք իրենց համար բնակարան ձեռք բերեն: Ճանապարհին մտածում էի, էս մարդկանց համար ամենաճիշտ ձևը, ո՞րը կլիներ, ամենաճիշտ ձևը կլիներ, որ մենք այդ մարդկանց երեխաների համար նորմալ կրթություն կարողանանք ապահովել, որ այս երեխաները մեծանան, իրենց աշխատանքով վաստակեն, իրենց տունը առնեն:

Իհարկե սա շատ լավատեսական չի հնչում այն մարդկանց համար, ովքեր արդեն 40, 50, 60, 70 տարեկան են, բայց եթե մենք այդ բանաձևը ի սկզբանե դրած լինեինք, ձեզնից շատերը և կամ ձեր երեխեքը արդեն տուն առած կլինեին»:

  • Կիսվել: