Սևազգեստ մայրերն ու այրիները վաղը Կառավարության շենքի դիմաց ցույց կանեն
Սևազգեստ մայրե՛ր և այրինե՛ր, տեղեկացնում ենք Ձեզ, որ կառավարությունում մեր քննարկումների արդյունքում վերջնական ոչ մի պատասխան կամ արդյունք չունենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է զոհվածներից մեկի հարազատ Սաթիկ Խլղաթյանը: Նա նշել է, որ վաղը Կառավարության շենքի մոտ հավաքվելու են ցույցի:
Խլղաթյանը, մասնավորապես, գրել է.
«Մենք՝ զոհվածի մայրերս և այրիներս պահանջում ենք վարչապետից.
Մենք հայրենիքին տվել ենք ամենաթանկը՝ մեր երեխաներին և ամուսիններին։ Նրանք զոհվել են հանուն ներկա սերունդների և մեր պետության՝ պատմականորեն իմաստավորելով այդ գինը: Ինչ վերաբերվում է քաղաքական պայքարում զոհվածներին, ապա դա նույնպես մեծ ողբերգություն է, սակայն նրանց դերն ավելի բարձր գնահատելը, քան Հայրենիքի զոհվածներինը՝ անբարոյականություն պետք է համարել: Մենք պահանջում ենք իշխանություններից մարտի 1-ի զոհերի և վիրավորների (ծանր և թեթև) հարազատներին օգնության մոդելն անմիջապես տարածել նաև Հայրենիքի համար զոհվածների և վիրավորների (ծանր ու թեթև) հարազատների վրա: Կոչ ենք անում մեր արդար պահանջին միանալ բոլոր նրանց, ում համար թանկ է Արցախյան հաղթանակը, հայրենիքի անվտանգության ապահովումը և մեր որդիների թափած արյունը։
Այն չափորոշիչները, որը կիրառվեց 2008 թ.-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ զոհվածների նկատմամբ, նույն չափորոշիչը կիրառվի նաև զոհված զինծառայողների ընտանիքների նկատմամբ և ապահովվի 30 մլն դրամ։
Ուստի կոչ ենք անում մեր արդար պահանջին միանալ բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատում են և արժևորում Արցախյան պատերազմը, հաղթանակի արժեքը և Սևազգեստ մայրերին։
Տեղեկացնում եմ Ձեզ, որ մենք պայքարում ենք բոլոր զոհվածներին աջակցելու համար և ոչ մի ստվերային պայմանավորվածություններ չկան և չեն կարող լինել
Ուստի տեսնելով , որ կառավարության կողմից արհեստականորեն ձգձվում է և չեն փորձում հարցին լուծում տալ , որոշել ենք .
Նոյեմբերի 28-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 10:00 շարունակել մեր պայքարը Կառավարության շենքի դիմաց»: