ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Սևան» ազգային պարկ»-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալներից մեկը 3.2մլն դրամի վնաս է պատճառել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ

«Սևան» ազգային պարկ»-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալներից մեկը 3.2մլն դրամի վնաս է պատճառել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում արձանագրել են բնապահպանական իրավախախտումներ։
❌ Սևան-Ծովագյուղ-Դիլիջան ավտոմայրուղու աջակողմյան հատվածում գտնվող նախկին «Տապան» ռեստորանի տարածքում, Է.Ե.-ն իր կողմից վարձակալած մակերեսից դուրս՝ ափամերձ 765քմ և Սևանա լճի 3851քմ ջրային💦 տարածքներում իրականացրել է ապօրինի հարթեցման և քարալցման աշխատանքներ:
💰 Հաշվարկվել է 3.244.086դր. չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
📤 Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն։

  • Կիսվել: