Սերժ Թանկյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը
Հայտնի ռոք երաժիշտ, ակտիվիստ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը։
«Ես ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը՝ ամեն ամիս 23 դոլար նվիրաբերելով «Հայաստան համահայկական հիմնադրամին»,- ասել է նա հրապարակված տեսանյութում, մարտահրավեր ուղղելով արվեստագետ Վահե Բերբերյանին, պրոդյուսեր Էրիկ Իսրաիլյանին, ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանին:
Հիշեցնենք, որ «Հայաստան համահայկական հիմնադրամի» հեռուստամարաթոնի ժամանակ ամեն ամսի հիմնադրամին գումար հանգանակելու մարտահրավեր էր ուղարկել Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին։