ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Սերժ Սարգսյանին ցանկանում եմ շուրջերկրյա ճանապարհորդություն, քանի դեռ դրա հնարավորությունն ունի. Սիսակ Գաբրիելյան

Սերժ Սարգսյանին ցանկանում եմ շուրջերկրյա ճանապարհորդություն, քանի դեռ դրա հնարավորությունն ունի. Սիսակ Գաբրիելյան

«Այսինքն, մենք պետք է սահմանները փակենք ու ասենք՝ մերժված քաղաքական գործիչներն իրավունք չունե՞ն լքել ՀՀ սահմանները, իսկ նրանց հետ հանդիպել ցանկացողների փոխարեն էլ որոշենք, որ չպետք է հանդիպեն մերժված քաղաքական գործիչների հե՞տ»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝  անդրադառնալով  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի մասին:

«Ինձ թվում է, որ դա տրամաբանական չի լինի»,- հավելեց պատգամավորը։

Հարցին, թե ինչպես է անձը բացակայել երկրից, եթե ստորագրություն է եղել չհեռանալու մասին, Սուրեն Գրիգորյանն ասաց, որ այդ հարցի հասցեատերը իրենք չեն ու կարծում է, որ դրա պարզաբանումները համապատասխան քննություն իրականացնող մարմնի կողմից տրվել են. «Մնացածը հանդիպող կողմերի կամքի վրա է, մենք ոչ գործիքակազմ ունենք, ոչ էլ ցանկություն դրան միջամտելու համար»։

Դիտարկմանն՝  արդյոք այդտեղ միտում չի տեսնում՝ հաշվի առնելով, որ այդ հանդիպումներից հետո  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառում էր արել՝  «չուրախանաք, վերադառնում ենք», Սուրեն Գրիգորյանը պատասխանեց. «Եթե ես պարոն Աշոտյանի բոլոր գրառումներից հետո միտումներ տեսնեմ, երևի ամբողջ օրը պետք է այդ միտումների մեկնաբանությամբ զբաղվեմ, ոչ թե իմ աշխատանքով»:

«Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր  Սիսակ Գաբրիելյանն էլ ավելացրեց.  «Ես Սերժ Սարգսյանին ցանկանում եմ շուրջերկրյա ճանապարհորդություն, քանի դեռ նա դրա հնարավորությունն ունի»:

  • Կիսվել: