շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Սարդարապատի հուշահամալիրի տնօրենը տուգանվեց՝ «Chevrolet»-ն մգացված ապակիներով վարելու համար

Սարդարապատի հուշահամալիրի տնօրենը տուգանվեց՝ «Chevrolet»-ն մգացված ապակիներով վարելու համար

Ապրիլի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է մգացված ապակիներով, հաղորդում է Shamshyan.com-ը:

Նախ, պարզվել է, թե որ ուղղությամբ է երթևեկում նշված ավտոմեքենան ու արդեն Արմավիր-Երևան ավտոճանապարհին մեքենան հայտնաբերվել է:

Վարորդը Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Կարեն Փահլևանյանն է, ով ոչ միայն ենթարկվել է վարչական պատասխանատվության, այլև պոկել են ավտոմեքենայի կողային հայելիների թաղանթը։

Կայքի տեղեկություններով, վարորդ Կ. Փահլևանյանն աշխատում է «ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ, ՀԱՅՈՑ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)»-ի ղեկավար-տնօրեն: Նա  պարեկներին հայտնել է, որ ինքն ընդունում է, որ ապակիները մգացված են, սակայն ավտոմեքենան նոր է վարում:

  • Կիսվել: