Սամվել Կարապետյանի դուստրը հոր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել ՔԿ շենքի մոտ
Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հիմա մեզ հետ են, մեր ընտանիքի հետ։ Աջակցության խոսքերի, հավատի, մեր ազգի միասնական սկզբունքների եւ հիմքերի համար։ Սա իսկապես կարեւոր է։ Այս մասին սոցիալական ցանցում գրել է Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթեւիկ Կարապետյանը։
«Բայց այսօր միայն խոսքեր չէ, որ անհրաժեշտ են։ Մեր ընտանիքը միշտ եղել է իր ժողովրդի կողքին։ Երկրի համար ամենադժվար պահերին մենք պաշտպանել ենք արդարությունը։ Մենք սպասում ենք հորս բոլոր կողմնակիցներին Մազմանյան փողոց 5 հասցեում գտնվող Քննչական կոմիտեի շենքի մոտ։ Թող բոլորը տեսնեն՝ նա միայնակ չէ։ Մենք մենակ չենք։ Հիմա որոշվում է ոչ միայն մեր ճակատագիրը, հիմա ստուգվում է այն, ինչին սրբորեն հավատացել ենք հարյուրամյակներ»,- գրել է նա։