չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Սահմանափակումների շուրջ ԶԼՄ ներկայացուցիչների անհանգստությունը մի քիչ ուռճացված է. Սիմոնյան

Սահմանափակումների շուրջ ԶԼՄ ներկայացուցիչների անհանգստությունը մի քիչ ուռճացված է. Սիմոնյան

Ինչպես արդեն տեղեկացրել են՝ այսօր ՔՊ նիսին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկումը ծավալվել է կորոնավիրուսի եւ ԶԼՄ-ների լուրերի սահմանափակումների շուրջ: Այս մասին այսօր նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ Պարետատատունը զբաղված է կորոնավիրուսի հետ կապված տարբեր հնարավոր սցենարների քննարկմամբ:

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև ԶԼՄ սահմանափակումներին և դրանով պայմանավորված՝ լրագրողների դժգոհություններին: Այս առնչությամբ նա ասաց. «Այսօր իշխանությունն այնքան բաց է, որը որեւէ մեկի մոտ կասկած չի առաջացնում: սահմանափակումների մասին խոսելն ու անհանգստանալն անտեղի է: Խոսքը միայն այն սահմանափակումների մասին չէ, որ գնում է կորոնավիրուսի մասին: Միեւնույն ժամանակ իշխանությունը բաց է: Ունենք դեպք, որ ադբեջանցի հակերները կոտրել են հայ օգտատիրոջ էջը եւ փորձել են խուճապ տարածել: Ցենզուրան վերաբերում է կորոնավիրուսին, դրա հետ կապված իշխանությունը ամբողջ ինֆորմացիան րոպեների ընթացքում տեղեկացնում է հանրությանը: Կարծում եմ, որ անհանգստությունը մի քիչ ուռճացված է: Կարող եմ ասել` Հայաստանն այսօր մտնում է այն երկրների շարքի մեջ, որոնք ինֆորմացիոն առումով ամենաբացն են: Անգամ խոսվում է այն մասին, որ շատ երկրներ թաքցնում են տարբեր ինֆորմացիա, որը Հայաստանը չի անում նաեւ այն պատճառով, որովհետեւ դրա իմաստը չկա»:

  • Կիսվել: