երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Սա ճգնաժամ է, մեր խնդիրն է՝ անել մաքսիմումը, որ մահվան դեպքեր չլինեն. վարչապետ

Սա ճգնաժամ է, մեր խնդիրն է՝ անել մաքսիմումը, որ մահվան դեպքեր չլինեն. վարչապետ

Մեր խնդիրն է՝ անել մաքսիմումը, որ մահվան դեպքեր չլինեն: Այս մասին ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ սա պանդեմիա է, ուստի պետք է հնարավորինս ուշադիր լինենք հատկապես 60-ն անց մարդկանց հանդեպ, ամեն ինչ անենք, որ մահվան դեմքեր չլինեն, իրավիճակը չդեմոնիզացնենք:

Վարչապետը նաև կոչ արեց պահպանել հանդարտություն, սառը դատողություն:

«Բոլոր հարցերը լուծելի են, եթե մենք արձանագում ենք, որ սա ճգնաժամ է՝ աշխատելու չարչարվելու ժամ»,-ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: