Սա բացառիկ պահ է, որ հարյուրամյակների մեջ մի քանի անգամ է եղել. Սարգսյան
Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, Սուրբ Գեղարդի և Քրիստոսի խաչափայտի մասունքը պարունակող խաչի հետ դուրս է բերվում 7 տարին մեկ՝ սրբալույս մյուռոնի օրհնության համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Լուսավորչի Աջը վարակի տարածումը կանխելու նպատակով դուրս բերելուն:
Նա նշել է. ՛՛Բացառիկ դեպքերում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ՝ Լուսավորչի Աջը դուրս է բերվում իր պահպանության վայրից՝ օրհնության և առողջության աղոթքի համար: Իրականում սա բացառիկ պահ է, որ հարյուրամյակների մեջ մի քանի անգամ է եղել:
Վստահ եմ, որ այս անգամ էլ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը աջակից ու բարեխոս կլինի՝ Հայաստանը ախտից ազատելու ու բնականոն կյանքին հնարավորինս արագ վերադառնալու համար: Նաև վստահ եմ, որ Վեհափառ Հայրապետի որոշումը սպասված է, տեղին ու ժամանակին: Աստված մեզ պահապան՛՛: