Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ փոխգործակցության ծրագրեր են քննարկվել
Սեպտեմբերի 3-ին Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն և համատնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին և Պավել Գյոզալյանը հանդիպում ունեցել ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար Արմինե Հայրապետյանի հետ:
Կողմերը քննարկել են համագործակցության համաձայնագրի ստորագրման հեռանկարներն ու 2024 և 2025 թվականների փոխգործակցության ծրագրերը: