շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը շարունակում է աջակցել Դիլիջանի  նոր եկեղեցու կառուցմանը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը շարունակում է աջակցել Դիլիջանի նոր եկեղեցու կառուցմանը

Դիլիջանում շարունակվում են քաղաքի նոր եկեղեցու կառուցման աշխատանքները, որոնք գարնանը նոր թափով են վերսկսվել: 

Եկեղեցու կառուցումը նախաձեռնել է բարերար Ռուբեն Վարդանյանը, որը հիմա գտնվում է Բաքվի բանտում: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2019  թվականից: Ծրագիրն իրականցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի և Դիլիջանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Դիլիջանը պատմականորեն ունեցել է հինգ եկեղեցի, որոնք ժամանակի ընթացքում ավերվել են:  Ներկայում քաղաքում եկեղեցական ծեսերը կատարվում են ժամանակավորապես հատկացված տարածքում ՝Թուֆենկյան Հին Դիլիջան հյուրանոցային համալիրում՝ՋեյմսԹուֆենկյանի աջակցությամբ և համայնքի հոգևոր հովիվ տեր Շավարշի կամոք և նվիրվածությամբ:

Բավականին խոշոր այս  եկեղեցու նախագծի հեղինակը  սանկտպետերբուրգաբնակ հայտնի ճարտարապետ Մաքսիմ Աթայանցն է: Նախագիծը հենց ճարտարպետինվիրաբերությունն էնախաձեռնությանը:

Եկեղեցին  նախագծված է միջնադարյան  հայ ճարտապետությանը բնորոշ՝ գմբեթավորբազիլիկայի ոճով, կառուցվում է տեղական տրավերտինով, ունենալու է 37 մետր բարձրություն,  375 քմ տարածք, ներսում միաժամանակ 300-ից ավելի մարդ կարող է գտնվել: Եկեղեցու ճակատը ողջ պարագծով զարդարված է լինելու հայոց այբուբենի տառերով ու աստվածաշնչյանտեքստերով: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2028 թվականին:

Եկեղեցու կառուցման  նախագծի հիմնադիր բարերարները Ռուբեն Վարդանյանն ու նրա տիկինը՝ Վերոնիկա Զոնաբենդն են, ինչպես նաև Նուբար և Աննա Աֆեյանները, սակայն  բոլոր ցանկացողներըկարող են https://ddf.am/hy/project/church/  կայքի միջոցով գումար նվիրաբերել և մասնակցել Դիլիջանի հոգևոր կենտրոնի կառուցմանը:

«Ռուբեն Վարդանյանը հենց նախաձեռնության սկզբում ասաց, որ բոլորով միասին պետք է կառուցել եկեղեցին, որպեսզի այն չկապվի ինչ-որ մեկի անվան հետ, այլ լինի բոլորի աղոթատունը: Ստեղծված կայքի միջոցով մարդիկ, այդ թվում՝  աշխարհի տարբեր անկյուններից, կարող են իրենց քարը գնել և իրենց ներդրումն ունենալ եկեղեցու շինարարության մեջ»,-ասել է ծրագրի ղեկավար Արթուր Ամիրխանյանը:

 

Նա, այնուամենայնիվ, նկատել է, որ հիմնական  նվիրատուի՝ Բաքվի բանտում գտնվելը մի փոքր դանդաղեցրել էեկեղեցու շինարարությանը, բայց վերջերսՌուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, շարունակելով  նրա գործը, դրամահավաք էր նախաձեռնել և հանգանակված  գումարն ուղղել  էր եկեղեցու շինարարությանը:

 

«Այս իրավիճակում  ծրագիրն առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում: Եկեղեցին պարզապես գեղեցիկ ճարտարապետական կառույց չի լինելու, այն կառուցվում է  որպես հավատի, հույսի, դժվարությունների առաջ չընկրկելու  ու վերածնվելու խորհրդանիշ: Այս տաճարի շինարարությունը նաև յուրովի աղոթք է ՌուբենՎարդանյանի ու մեր մյուս հայ գերիների վերադարձի համար»,- նշում է Արթուր Ամիրխանյանը:

  • Կիսվել: