ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ

Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ։

«Մեծ ցավով տեղեկացա մեր գործընկեր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին։ Մհերը երիտասարդ հայ հայրենասերի վառ օրինակ էր։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Մհերի ընտանիքին, ընկերներին և բոլոր սիրելիներին»,- նշվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 13-ին, Տիգրանաշենի ոլորաններում տեղի ունեցած ավտովթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը:

  • Կիսվել: