ՌԴ դատախազությունը հետաքննություն է սկսել Մոսկվա-Երևան չվերթի հետ կապված միջադեպից հետո
Ռուսաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել UTair ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի հետ կապված միջադեպից հետո, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ հետաձգվել է Մոսկվա-Երևան չվերթը, ավելի քան 200 ուղևոր արդեն 1 օր է՝ մնացել է «Վնուկովո»-ում։ Չվերթի ուշացումը պայմանավորված է եղել ինքնաթիռի փոխարինմամբ:
Նախատեսված է, որ թռիչքը կկայանա մարտի 12-ին, Մոսկվայի ժամանակով 21:50-ին: