երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Մի կին սպառնում էր ցած նետվել Նոր Հաճնի կամրջից. Ոստիկանության աշխատակցին հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը

Մի կին սպառնում էր ցած նետվել Նոր Հաճնի կամրջից. Ոստիկանության աշխատակցին հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի կին Նոր Հաճնի կամրջից սպառնում է իրեն նետել: 
 
Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում քննչական բաժնի պետի տեղակալ Տ. Բաղյանը մոտ 40 րոպե բանակցություններ է վարում այդ կնոջ հետ, որպեզի նա հրաժարվի դիմել այդ ծայրահեղ միջոցին և ի վերջո նրան հաջողվում է այդ կնոջը համոզել, որից հետո կնոջը ավտոմեքենայով տեղափոխել են անվտանգ վայր: 
 
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Թե ինչն է եղել կնոջ կողմից նման ծայրահեղ քայլի դիմելու պատճառը, պարզվում է: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ կինը Կոտայքի մարզի բնակիչ է: 

  • Կիսվել: