շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Քննարկվել են խնամատարության գործընթացում շարունակական բարեփոխումներին առնչվող հարցեր

Քննարկվել են խնամատարության գործընթացում շարունակական բարեփոխումներին առնչվող հարցեր

Խնամատարության զարգացմանն ուղղված միջոցառումների շրջանակում ԱՍՀ նախարարությունում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կայացել է հանդիպում՝ քննարկելու խնամատարության գործընթացում շարունակական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպումը վարել է ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը. մասնակցել են մարզպետների տեղակալներ, Երևանի քաղաքապետարանից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա և ճգնաժամային խնամք ու դաստիարակություն իրականացնող կազմակերպություններից, ոլորտային հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ։

Օրակարգում եղել է խնամատարության զարգացման միջոցով երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի իրացման խթանումը, այլընտրանքային խնամքի հաստատություններ նրանց մուտքի կանխարգելումը:

Հանդիպման ընթացքում Յունիսեֆ-ի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի ներկայացուցիչները ներկայացրել են «Ճգնաժամային պատրաստվածության և դիմակայունության ամրապնդման» ծրագրի նպատակներն ու արդյունավետ իրականացումը ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումները:

Մարզպետների տեղակալները և քաղաքապետարանի ներկայացուցիչներն անդրադարձել են մարզերում և Երևանում խնամատարության ոլորտի զարգացման հեռանկարներին՝ նշելով առկա մարտահրավերներն ու զարգացմանն ուղղված անհրաժեշտ քայլերը:

Հանդիպումը շարունակվել է թեմայի շուրջ հարցուպատասխանի ձևաչափով:

  • Կիսվել: