չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Քննարկվել են Հայաստանի և Դոմինիկանայի միջև համագործակցության հնարավորությունները զբոսաշրջության ոլորտում

Քննարկվել են Հայաստանի և Դոմինիկանայի միջև համագործակցության հնարավորությունները զբոսաշրջության ոլորտում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ընդունել է ՀՀ-ում Դոմինիկանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ալեխանդրո Արիաս Սարսուելային և ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության դեսպանության ներկայացուցչության գործերի հավատարմատար Սանդրա Սանտանային։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները, հնարավոր համագործակցության ուղիները։

Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը։

Նարեկ Հովակիմյանը նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։

  • Կիսվել: