շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Քննարկվել են բարձրագույն և մասնագիտական կրթության ոլորտներում համագործակցության հնարավորություները

Քննարկվել են բարձրագույն և մասնագիտական կրթության ոլորտներում համագործակցության հնարավորություները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կրթության և մասնագիտական ուսուցման նախարարի տեղակալ Նգուեն Վան Ֆուկին: 
 
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է գործընկերոջը՝ կարևորելով Հայաստանի և Վիետնամի միջև համագործակցությունն ու բարեկամությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են բարձրագույն և մասնագիտական կրթության ոլորտներում համագործակցության հնարավորություններին:
Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ Հայաստանում ընթանում են լայնածավալ բարեփոխումներ կրթության բոլոր մակարդակներում՝ ներկայացնելով դրանց հիմնական ուղղությունները:
 
Նգուեն Վան Ֆուկը ևս կարևորել է տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունը՝ նշելով, որ վիետնամական կողմն առանձնակի հետաքրքրված է «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի գործունեությամբ, և կարևորվում են համանման կառույցների միջև կապերի հաստատումն ու համատեղ ծրագրերի հնարավորությունը:
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

  • Կիսվել: