Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են նախագահի նստավայրում
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա քույրը՝ Քորթնի Քարդաշյանը երեկ՝ հոկտեմբերի 8-ին, հյուրընկալվել են ՀՀ նախագահի նստավայրում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից։
Հանդիպումից նաև լուսանկարներ են հրապարակել:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան է եկել՝ մասնակցելու «WCIT 2019» համաժողովին և հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել պանելային քննարկման ժամանակ։ Նա նաև երեկ այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, ծաղիկներ է խոնարհել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, ապա շրջել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում։