շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Քիչ ա մնում` գան մեր մեջքի վրա էլ շենք սարքեն, թող հավաքեն իրենց, չենք ստորագրելու էս փոխանցման ակտը. Բաբկեն Թունյան

Քիչ ա մնում` գան մեր մեջքի վրա էլ շենք սարքեն, թող հավաքեն իրենց, չենք ստորագրելու էս փոխանցման ակտը. Բաբկեն Թունյան

Երևանի Անաստաս Միկոյան 64  հասցեի 6 շենքերի բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել են Անաստաս Միկոյան փողոցը/Եղվարդի խճուղին՝  բողոքի և անհամաձայնության ձայն բարձրացնելու իրենց հետ տեղի ունեցող ապօրինությունների, անարդարությունների, կառուցապատող-բանկ-քաղաքապետարան-դատարան հանցավոր սխեմաների, կոռուպցիայի, ամենաթողության և պետության՝ սեփական քաղաքացիների հանդեպ անտարբերության վերաբերյալ:

Ակցիայի մասնակիցների շարքում է նաեւ ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ես այսքան ժամանակ չեմ խառնվել, որովհետև կարող է մտածեին, ասեին՝ ինքը որպես պատգամավոր իր անձնական շահերն է ուզում լուծել, հիմա ինձ զանգել են, ասել են կարող եք երեքշաբթի օրը գաք փոխանցման ակտը ստորագրեք, ասել եմ մի հատ փոխանցման ակտի թուղթը ուղարկեք տեսնեմ, փոխանցման ակտի թուղթը ուղարկել են, ինչը բոլորիս մոտ կա, տեսել եմ մեջը հիմար պայմաններ է գրած ու իրենց ասել եմ ձեր կառուցողին,) տնօրենին, սեփականատիրոջը փոխանցեք, որ այս փոխանցման ակտը ոչ միայն ես չեմ ստորագրելու, այլև բնակիչներից որևէ մեկը դա չի ստորագրելու, որովհետև չի կարելի այդ միջոցով մարդկանց պայմաններ թելադրել:

Ոչ այս շենքի հետ ենք համաձայն, էդ որ գրել են «անկախ տեսանելիությունից», քիչ է մնում, գան մեր մեջքին էլ շենք սարքեն, ոչ այդ առանձնացված բանի հետ եմ համաձայն, ոչ էլ իրենք իրենց ասածները արել են: Ինձ ինչ մակետ ցույց են տվել առնելու ժամանակ, դա էլ պիտի անեն: Հիմա իրենք պետք է իրենց հավաքեն և անեն այն, ինչ խոստացել են, իսկ դրա համար պիտի կառավարության կողմից էլ ճնշում լինի»,-ասաց նա:

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց. «Մենք մեր պահանջները ձևակերպել ենք հստակ ու այդ պահանջներով գնացել ենք նաև կառավարություն հինգշաբթի օրը, որ մեր պահանջները ներկայացնենք ու դրանց համար ստանայինք հստակ երաշխիքներ ու հստակ պատասխաններ։ Բայց նույնիսկ հարկ չհամարեցին այդքան հավաքված ՀՀ քաղաքացիներին գոնե ինչ-որ մեկը դիմավորեր, լսեր իրենց խնդիրը, պահանջները: Եթե այս կառուցապատողը չի պատժվելու դա նշանակում է որ բացվում է պանդորայի արկղը և մնացած բոլոր կառուցապատողները այս ճանապարհով կգնան ու բոլոր մնացած համաքաղաքացիները հայտնվելու են նույն խնդիրների առաջ»:

Բաբկեն Թունյանը նկատեց, որ Ես գիտեմ, որ ուղիղ վարչապետի հսկողության մեջ է: Գիտե՞ս ինչի, որովհետև սա միայն էս 6 շենքերի հարցը չի: Մարդիկ մինչև այսօր վստահ են, որ հիփոթեքով տուն առան, «քցոցի» չի լինելու: Իսկ եթե սա պայթեց, ամբողջ համակարգն է պայթելու»:

  • Կիսվել: