ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Քաղաքապետարանի հռչակած «նոր սերնդի ասֆալտապատման աշխատանքները» խայտառակ վիճակում են․ Արթուր Չախոյան (տեսանյութ)

Քաղաքապետարանի հռչակած «նոր սերնդի ասֆալտապատման աշխատանքները» խայտառակ վիճակում են․ Արթուր Չախոյան (տեսանյութ)

Քաղաքապետարանի հռչակած «նոր սերնդի ասֆալտապատման աշխատանքները» խայտառակ վիճակում են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է հասարակական գործիչ Արթուր Չախոյանը։

«Մյասնիկյան պողոտան ամբողջովին ասֆալտապատել էին և հռչակել է «նոր սրենդի ասֆալտապատման աշխատանք, տեսեք հիմա, թե ինչ խայտառակ վիճակում է գտնվում այն»,-ասել է Չախոյանը։

Չախոյանը տեսագրության մեջ ցուցադրում է կոտրված կափարիչով դիտահորը, անորակ, առանց բիտումի և համապատասխան շերտավորման քանդված ասֆալտի բազմաթիվ հատվածներ։

 

  • Կիսվել: