Քաղաքացիների՝ կորոնավիրուսի թեստավորման համար հստակ հրահանգավորում կա․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ մարտի մեկին, լրագրոնղերի հետ հրատապ ասուլիսում հայտարարեց, բժշկական հաստատությունները հրահանգավորված են, թե կախված պացիենտի տեսակից ինչ ճանապարհով նա ուղղորդվի:
«Եթե քաղաքացի է, որ չի շփվել դրսից եկած մարդկանց հետ նրա մոտ կորոնավիրուսի հավանականությունը զրոյի է, ապա նա չի ուղղորդվում թեստարվորման: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու Հայաստան եկած բոլոր քաղաքացիները չեն թեստավորվում, ապա ասեմ, որ այդպես չի կարող լինել: Ավելին ասեմ, այդ թեստերը կարող են բացասական արդյունք տալ վարակվածության սկզբնական շրջանում, քանի դեռ հիվանդությունը չի զարգացել»,- ասաց նախարարը:
Նա նաև տեղեկացրեց, որ վիրուսի արտանետումը մարդու օրգանզիմից կատարվում է այն ժամանակ, երբ վիրուսն արդեն բազմացել է օրգանիզմի մեջ: «Գտնելով նեղ շրջանակը՝ գործնականում մեկուսացրել ենք տարածումը»,- հավելեց նախարաը: