Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ
Ապրիլի 11-ից Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Մասնավորապես՝ արգելվելու է մեքենաների կանգառը հետևյալ ճանապարհահատվածներում.
Պուշկինի փողոցի հ. 50 հասցեին հարակից ճանապարհահատվածում,
Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա - Մոսկովյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա - Իսահակյան փողոցի խաչմերուկ»,- ասվում է հաղորդագրության մեջ: