շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 73 բեռնատար. խցանման մեջ 700 մեքենա էր հայտնվել

Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 73 բեռնատար. խցանման մեջ 700 մեքենա էր հայտնվել

Փետրվարի 7-ին, ժամը 13:21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Աղվանի ավտոճանապարհին` «Ջիգլսի» աղբյուր կոչվող հատվածում, մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը՝ խցանում է առաջացել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ժամը 13։50-ից փետրվարի 8-ի 00։05-ը փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 73 բեռնատար ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը։ Փրկարարները պարեկների հետ համատեղ կարգավորել են երթևեկությունը, ինչի արդյունքում խցանման մեջ հայտնված 700 ավտոմեքենա (բեռնատար՝ 283 և մարդատար՝ 370) շարունակել է ընթացքը:

  • Կիսվել: