ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Փրկարարները և համայնքապետարանի աշխատակիցները կտրել են մոտ 30 մետր բարձրության բարդի տեսակի ծառ

Փրկարարները և համայնքապետարանի աշխատակիցները կտրել են մոտ 30 մետր բարձրության բարդի տեսակի ծառ

Հունվարի 23-ին, ժամը 11։24-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիք գյուղի Ստեփանյան փողոցում առկա է ծառի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները և համայնքապետարանի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ կտրել են մոտ 30 մետր բարձրության բարդի տեսակի ծառ։

 

  • Կիսվել: