ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Փրկարարները Դիլիջանի անտառներում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Փրկարարները Դիլիջանի անտառներում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին, ժամը 12:20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերել են տուժածին, ցուցաբերել համապատասխան օգնություն, պատգարակել (մոտ 5 մ) դեպի փրկարարական ավտոմեքենա, այնուհետև մոտեցրել (մոտ 4 կմ) շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

  • Կիսվել: