Պոլսո հայոց պատրիարքարանն ընտրությունները կանցկացնի Թուրքիայի ՆԳՆ-ի ուղարկած կանոնադրությամբ
Օրեր առաջ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից ուղարկված՝ պատրիարքի ընտրության հետ կապված կանոնադրության վիճելի կետի շուրջ քննարկում են անցկացրել Պոլսո հայոց պատրիարքարանում հոգեւորականների ու պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամները, տեղեկացնում է «Ակոս»-ը:
Քննարկման վերջում քվեարկություն է եղել, որի արդյունքում որոշվել է պատրիարքի ընտրություններն անցկացնել նշված կանոնադրությամբ եւ չբողոքարկել այն։
Քննարկմանը մասնակցել են նաեւ Պոլսո պատրիարքի փոխանորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը եւ Կրոնական խորհրդի առաջնորդ արք. Արամ Աթեշյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ՆԳՆ-ի ուղարկած կանոնադրության մեջ նշվել է, որ պատրիարքի ընտրություններին կարող են մասնակցել միայն Պոլսո հայոց պատրիարքարանի եպիսկոպոսները։
Մինչ այս Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին մասնակցել են նաեւ Ստամբուլում ծնված եւ աշխարհի ցանկացած վայրում հոգեւոր ծառայություն իրականացնող հոգեւորականները։