չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Փոխնախարարը՝ «Պրես Ստենդի» կրպակների փակման դեպքում լրագրողների աշխատավարձի ծախսերը հոգալու մասին

Փոխնախարարը՝ «Պրես Ստենդի» կրպակների փակման դեպքում լրագրողների աշխատավարձի ծախսերը հոգալու մասին

Պարետի որոշմամբ արգելվել է առևտրի վայրերի գործունեությունը, բացառությամբ այդ վայրերում գործող պարենային խանութների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Նրա սահմանափակումը բացատրեց հետևյալ կերպ. «Երևան մոլում» գործում են սուպերմարկետ և դեղատուն, մոլի նկատմամբ կիրառվում է սահմաանփակում, չի գործում մոլը, բայց այնտեղ գործող սուպերմարկետն ու դեղատունը հանգիստ կարող են աշխատել, որևէ սահամանափակում այդ առևտրի օբյեկտների նկատմամբ չի կիրառվի:

Սիմոնյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ վաղվանից փակվելու են «Պրես Ստենդի» կրպակները, ուրեմն՝ այս կերպ փորձում են լռեցնել նաև տպագիր մամուլը, այդ դեպքում տպագիր մամուլը չի սպառվելու, արդյոք պետությունը կհոգա՞ լրագրողների աշխատավարձերի ծախսերը:

Փոխնախարարն ասաց, որ սրանք միջոցառումներ են, որոնք միտված չեն տնտեսական գործունեության դադարեցմանը կամ որևէ ձևով ճնշումներ գործադրելուն կամ բիզնեսին վնաս տալուն: 

Նա, մասնավորապես, նշեց. «Սրանք պարտադրված գործողություններն են, որոնք ուղղված են բոլորիս առողջության ապահովմանը: Այս պարագայում եթե կիրառում ենք նման սահմանափակումներ, դրանք ոչ միայն կարող են վերաբերել տպագիր մամուլին, այլ նաև այլ տեսակի տնտեսական գործունեությանը, խնդրում եմ բոլոր տնտեսվարողներին և գործընկերներին ըմբռնումով մոտենալ այս գործողություններին, որոնք ուղղված են նոր կորոնավիրուսի հիվանդության տարածման արգելմանը»:

  • Կիսվել: