կիրակի, հոկտեմբեր 25
25 / 10 / 2026
ՊՆ խոսնակի պարզաբանումը՝ Գավառում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

ՊՆ խոսնակի պարզաբանումը՝ Գավառում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

Լուրերն այն մասին, թե, իբր, Գավառ քաղաքում մահացածներից մեկը ռազմական ոստիկանության քննիչ է, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների հարցերին՝ հարկ եմ համարում պարզաբանել․

Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տարածված տեղեկությունը, թե, իբր, մահացածներից մեկը ռազմական ոստիկանության քննիչ է, չի համապատասխանում իրականությանը։

Վերոնշյալ միջադեպում ՊՆ համակարգի, ներառյալ՝ ՌՈ, որևէ զինծառայող, ծառայող կամ աշխատակից ներգրավված չի եղել»:

Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով սպանվել էր 2 մարդ, ևս երկուսը՝ տեղափոխվել էին հիվանդանոց:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ են ընդունվել Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, որոնք միացվել են մեկ վարույթում:

 
 

  • Կիսվել: