Փետրվարի վերջին շաբաթվա ընթացքում երկնքում «մոլորակների շքերթ» կլինի՝ վերջինը մինչև 2024 թ.
Փետրվարի վերջին շաբաթվա ընթացքում երկնքում կարճ ժամանակով տեսանելի կլինեն բոլոր յոթ մոլորակները՝ Մարսը, Յուպիտերը, Ուրանը, Վեներան, Նեպտունը, Մերկուրին և Սատուրնը: Այս մասին հայտնում է BBC-ն։
Այս երևույթը, որը հայտնի է որպես «մոլորակների շքերթ», հազվագյուտ տեսարան է, և մինչև 2040 թվականը դա կլինի վերջինը, երբ հնարավոր կլինի միաժամանակ տեսնել բոլոր մոլորակները:
Հնարավորինս շատ մոլորակներ տեսնելու լավագույն հնարավորությունը կլինի փետրվարի 25-ին, 26-ին և 27 -ին՝ մայրամուտից անմիջապես հետո:
Մոլորակներից չորսը՝ Մերկուրին, Վեներան, Յուպիտերը և Մարսը, տեսանելի կլինեն անզեն աչքով: Սատուրնն ավելի դժվար կլինի տեսնել, քանի որ այն ցածր կլինի հորիզոնում: Մյուս երկու մոլորակները՝ Ուրանը և Նեպտունը տեսնելու համար անհրաժեշտ կլինի աստղադիտակ:
Հորիզոնի լավ տեսարանը և պարզ երկինքը լավ հնարավորություն կընձեռեն՝ տեսնելու բոլոր մոլորակները, սակայն բոլոր յոթ մոլորակները տեսանելի կլինեն շատ կարճ ժամանակով միայն:
«Մայրամուտից հետո ընդամենը մի քանի րոպե հնարավորություն կա մոլորակները տեսնելու համար, մինչև նրանք ընկնեն հորիզոնից ներքև: Դրանից հետո դեռ հնարավոր կլինի հստակ տեսնել Վեներան, Յուպիտերը և Մարսը շատ ավելի երկար ժամանակով», - ասել է Գրինվիչի թագավորական աստղադիտարանի աստղագետ, դոկտոր Էդվարդ Բլումերը։