Պետք է արտաակարգ դրություն մտցվի. Իոաննիսյանն Էջմիածնում է
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն Էջմիածին քաղաքում է:
Նա ուղիղ եթերում հայտարարեց, որ պետությունը պետք է արտակարգ դրություն մտցնի:
Իոաննիսյանը կարծում է, որ պետությունը պետք է ինչ-որ գործողություններ ձեռնարկի, ինչը չի ձեռնարկում, պիտի արգելվեն զանգվածային միջոցառումները: Նա նաև կարծիք հայտնեց, որ երբեմն ուշացած կամ անտեղի միջոցառումներ են ձեռնարկվում:
«Այնպես չէ, որ քաղաքը փակված է տներում, բայց մարդիկ միայնակ են նստում մեքենա, դիմակով զբոսնում են այգում, գնում են խանութներ, անհասկանալի քանակով առևտուր են անում, նույնիսկ կաթնամթերք են ահռելի քանակով գնում, կարծես թե կորոնավիրուսը պիտի կովերին տապալի: Իրականում պետք է լուրջ վերաբերվել, առնվանզ՝ լուրջ հիգիենայի, կանլխարգելիչ միջոցներ ձեռնարկել»,-ասաց նա:
Իոաննիսյանը հորդորեց հանգիստ, բայց լուրջ վերաբերվել իրավիճակին: