ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՊԵԿ-ը միակ պետական կառույցն է, որն օգտագործում է արհեստական բանականության գործիքներ. Էդուարդ Հակոբյան

ՊԵԿ-ը միակ պետական կառույցն է, որն օգտագործում է արհեստական բանականության գործիքներ. Էդուարդ Հակոբյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն միակ պետական կառույցն է, որն օգտագործում է արհեստական բանականության գործիքներ: Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ մանրամասնելով, թե ինչ հնարավորություններ է այն տալիս:

Դա, ըստ ՊԵԿ նախագահի, թույլ է տալիս թիրախավորել և գնալ թիրախավորված կոնկրետ տնտեսվարողների մոտ համապատասխան ստուգումների, ինչը էապես նվազեցնում է այցերը:

«ՀԻմա դա ճանապարհ է անցնում և արդյունավետությունը բարձրանում է: Վերջերս մենք Ամերիկյան համալսարանի հետ մշակեցինք նոր ծրագիր, մշակվեց արհեստական բանականության նոր գործիքակազմ, և այս վերլուծությունների զարգացումն այլընտրանք չունի:

Եթե մենք ուզում ենք իրապես հարկերի վճարմանը ծառայենք, ապա պետք է նաև տնտեսությունը հաշվի առնենք: Նոր մոտեցումներից մեկն այն է, որ մենք բացի առանձին տնտեսվարողների ռիսկերը գնահատելուց, նաև նայում ենք ոլորտային զարգացումները:

Այսինքն, տնտեսական զարգացումները հաշվի առնելով ենք ուսումնասիրություններն անում: Դա թույլ է տալիս հասկանալ, թե տվյալ ոլորտը զարգացման ինչ վիճակում է գտնվում, ինչ ստվերայնություն ունի և ինչքան է ռիկի մակարդակը և էդ բոլոր պարամետրերը համադրելով ճիշտ որոշում ենք կայացնում որտեղ ստուգումներ իրականացնենք»,- ասաց Էդուարդ Հակոբյանը:

  • Կիսվել: