չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
«Փաստ»․ Արցախը պատրաստ է առաջիկա  ընտրություններին

«Փաստ»․ Արցախը պատրաստ է առաջիկա ընտրություններին

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում կայանալիք ընտրություններին ընդառաջ, երկրի ողջ տարածքով նախապատրաստական մեծ աշխատանքներ եւ համապատասխան գործընթացներ են իրականացվում:

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առողջապահության նախարարության հետ համատեղ համալիր միջոցառումների շարք է իրականացնում քվեարկության օրը հնարավոր առողջապահական սպառնալիքները կանխելու եւ ընտրությունների օրվա հրամայականին համահունչ ընտրություն կազմակերպելու համար: 

Արցախի առողջապահության նախարարությունն արդեն իսկ հայտնել է, որ մինչ այս պահը վարակի տարածման դեպքեր չեն արձանագրվել, եւ դրա հետ կապված ամեն ինչ վերահսկվում է:

Ըստ Արցախից եկող տեղեկությունների, երկրում հսկողության ուժեղացման եւ կանխարգելիչ մեծածավալ աշխատանք է իրականացվում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: