ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Փաստ». 3 բնակարան, մեկ հողամաս և ավտոմեքենա. էկոնոմիկայի նորանշանակ փոխնախարարի գույքն ու եկամուտները

«Փաստ». 3 բնակարան, մեկ հողամաս և ավտոմեքենա. էկոնոմիկայի նորանշանակ փոխնախարարի գույքն ու եկամուտները

«Էկոնոմիկայի նախարարի նորանշանակ տեղակալ Նաիրա Մարգարյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ նորանշանակ փոխնախարարը ներկայացրել է տվյալներ դրամական միջոցների, գույքի, ինչպես նաև եկամուտների մասին:

Նաիրա Մարգարյանը հայտարարագրել է երեք բնակարան, մեկ հողամաս և «HYUNDAI ELANTRA 1.6» մակնիշի ավտոմեքենա:

Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 000 000 ՀՀ դրամ, 70 000 եվրո և 10 000 ԱՄՆ դոլար:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ն. Մարգարյանի հանձնած փոխառության չափը կազմել է 5000 ԱՄՆ դոլար:

Հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 8 228 597 ՀՀ դրամ:

 

Ստացված հանրագումարը գոյացել է աշխատավարձերից, որոնք համապատասխանաբար կազմել են 3 389 844 ՀՀ դրամ, 743553 ՀՀ դրամ և 4 095 200 ՀՀ դրամ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: