կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Փաշինյանն ու տիկինը կորոնավիրուսի թեստ կհանձնեն

Փաշինյանն ու տիկինը կորոնավիրուսի թեստ կհանձնեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկիը՝ Աննա Հակոբյանը, երեկվանից որոշել են մեկուսանալ: Այս մասին ուղիղ եթերում ասաց վարչապետը՝ խոսելով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի մասին և ասելով, որ ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ դրանք 13-ն են:

Նա, մասնավորապես, նշեց, որ երեկ լուրեր էին տարածվել Բրազիլիայի նախագահի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին, ինչն իրենց անհանգստացրել էր, քանի որ օրեր առաջ՝մարտի յոթին, տիկին Հակոբյանը հանդիպել ու ողջագուրվել էր նրա տիկնոջ հետ: Ելնելով սրանից՝  Փաշինյանն ու Հակոբյանը եկել են Սևան՝ մեկուսանալու:

«Մեր ջերմությունը չափել ենք, չկար, և երբ համոզվեցինք, որ ամեն ինչ նորմալ է, հերքվեց, որ Բրազիլիայի նախագահը վարակված է, այնուամենայնիվ, մենք թեստ կհանձնենք»,-ասաց վարչապետը:

Նա հավաստիացրեց, որ իրենց վարակված լինելու հավանականությունը զրոյական է,սակայն, այնուամենայնիվ, ինչ էլ լինի, կհայտնեն հանրությանը:

  • Կիսվել: