երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Պարենի համաշխարհային ծրագրի թիմը այցելել է Սյունիք՝ որոշելու 2025-ի առաջնահերթությունները

Պարենի համաշխարհային ծրագրի թիմը այցելել է Սյունիք՝ որոշելու 2025-ի առաջնահերթությունները

Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) թիմը գրասենյակի ղեկավար Նաննա Սկաույի գլխավորությամբ Սյունիքում հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ գնահատելու համատեղ իրականացվող ծրագրի առաջընթացն ու որոշելու 2025 թվականի առաջնահերթությունները: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:
 
 
«Պատվիրակությունն այցելեց առանցքային սահմանամերձ շրջաններ՝ ՊՀԾ-ի կողմից իրականացվող գյուղատնտեսական ծրագրերում ներառված համայնքների հետ շփվելու նպատակով: Մեղրիում պատվիրակությունը գնահատեց ագրովոլտային ներդրումների արդյունքները, ինչպիսին է Ալվանք գյուղի դպրոցը, որն այժմ ունի 500 քմ մակերեսով դպրոցահենք պտղատու այգի և արևային կայան։ Պատվիրակությունը այցելեց նաև Նռնաձոր, որտեղ մարզպետարանի և ՀՀ Կառավարության հետ շարունակական աշխատանքի արդյունքում, 150 հեկտար հողատարածք է հատկացվել տեղի կոոպերատիվին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: