ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Պարեկային ծառայությունը քաղաքացիներին կսպասարկի առավել ժամանակակից և հարմարավետ վարչական համալիրում. ՆԳՆ

Պարեկային ծառայությունը քաղաքացիներին կսպասարկի առավել ժամանակակից և հարմարավետ վարչական համալիրում. ՆԳՆ

ՀՀ ՆԳ նախարարությունից տեղեկացնում են, որ Պարեկային ծառայության գլխավոր վարչությունն այսուհետ կգործի Խորենացի 158 հասցեում՝ ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրում։

ՆԳՆ բարեփոխումների համատեքստում առանցքային է համարվում հանրությանը մատուցել քաղաքացիակենտրոն և բարձրորակ ծառայություններ։

Նորակառույց համալիրը տեխնիկապես վերազինված է և ապահովված քաղաքացիների սպասարկման համար հարմարավետ պայմաններով։

Պարեկային ծառայության գործունեության շրջանակում հարցերի և բողոքների դեպքում մոտենալ ք․ Երևան, Խորենացի 158 հասցե։

  • Կիսվել: